Եվ այն ամենը, ինչի մեջ ընկնի նրանց սատկած մարմինը, անմաքուր կլինի։ Փայտե անոթ կամ հանդերձանք կամ կաշվեղեն կամ քուրձ. այդ ամենը պիտի լվացվի ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի և ապա միայն մաքուր համարվի։
ԹՎԵՐ 19:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաց, կափարիչով չծածկված կամ բերանը չկապած որևէ աման անմաքուր թող համարվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բերանը բաց ամեն աման, որի վրա կապով խուփ չկա, անմաքուր կլինի։ |
Եվ այն ամենը, ինչի մեջ ընկնի նրանց սատկած մարմինը, անմաքուր կլինի։ Փայտե անոթ կամ հանդերձանք կամ կաշվեղեն կամ քուրձ. այդ ամենը պիտի լվացվի ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի և ապա միայն մաքուր համարվի։
Քահանան թող հրաման տա, որ տունը դատարկեն, մինչ քահանան կմտնի զննելու համար այդ տունը, որպեսզի տան մեջ գտնվող իրերն անմաքուր չհամարվեն։ Դրանից հետո թող քահանան մտնի տունն ստուգելու։
Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։
Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։
Մաքրե՛ք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ»։