ԹՎԵՐ 19:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երինջի մոխիրը հավաքողը թող լվանա իր մարմինն ու հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Եվ այս հավիտենական օրենք թող լինի թե՛ Իսրայելի որդիների և թե՛ նրանց հարած եկվորների համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երինջի մոխիրը հավաքողը իր հագուստները կողողի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Սա Իսրայելի որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար հավիտենական կանոն լինի։ |
Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։
Դրանք այրողը այնուհետև պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։
Մաքուր մարդը երրորդ ու յոթերորդ օրերն անմաքուր մարդու վրա ջուր թող ցանի, և նա յոթերորդ օրը մաքուր թող համարվի։ Նա թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվանա ջրով և մինչև երեկո անմաքուր համարվի։
Դա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի։ Սրսկման ջուրը սրսկողը պետք է լվանա իր հագուստները։ Ով մերձենում է սրսկման ջրին, մինչև երեկո անմաքուր թող համարվի։
Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։