Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 19:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Դա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի։ Սրսկման ջուրը սրսկողը պետք է լվանա իր հագուստները։ Ով մերձենում է սրսկման ջրին, մինչև երեկո անմաքուր թող համարվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Սա հավիտենական կանոն լինի նրանց համար։ Մաքրման ջուրը շաղ տվողը պետք է լվանա իր հագուստները, իսկ մաքրման ջրին դիպչողն անմաքուր կլինի մինչև երեկո։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 19:21
12 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ նոխազների և ցուլերի արյունը չէր կարող վերացնել մեղքերը։


միայն կերակուրների, ըմպելիքի և պես-պես լվացումների հետ, որոնք մարմնին վերաբերող ծիսակատարումներ էին, և որոնք գործում էին մինչև բարեփոխման ժամանակները։


քանզի Օրենքը կատարյալ ոչինչ չարեց,- և նրա տեղ մտավ լավագույն մի հույս, որով մոտենում ենք Աստծուն։


Այդ սատկած մարմինները վերցնողը պետք է լվանա իր հագուստները և մինչև երեկո անմաքուր համարվի։


Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։


Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։


Ապա քահանան թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և հետո միայն մտնի բանակ։ Քահանան մինչև երեկո անմաքուր թող համարվի։


Միայն ղևտացիները թող սպասավորություն անեն Վկայության խորանում և պատասխանատու լինեն նրա համար։ Դա հավիտենական օրենք թող լինի Իսրայելի որդիների մեջ իրենց բոլոր սերունդներում։ Ղևտացիները ժառանգություն չպետք է ժառանգեն.


Երինջն այրողը նույնպես թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և անմաքուր համարվի մինչև երեկո։


Երինջի մոխիրը հավաքողը թող լվանա իր մարմինն ու հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Եվ այս հավիտենական օրենք թող լինի թե՛ Իսրայելի որդիների և թե՛ նրանց հարած եկվորների համար»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ