Դու ղևտացիներին ասա՛. “Երբ դրանից ընտիրը նվիրաբերեք Տիրոջը, մնացյալը թող պատկանի ղևտացուն՝ կալի արդյունք և հնձանի պտուղ։
ԹՎԵՐ 18:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է Վկայության խորանում ձեր ծառայության դիմաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է ժողովի վրանում ձեր մատուցած ծառայության փոխարեն։ |
Դու ղևտացիներին ասա՛. “Երբ դրանից ընտիրը նվիրաբերեք Տիրոջը, մնացյալը թող պատկանի ղևտացուն՝ կալի արդյունք և հնձանի պտուղ։
Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, եթե դրանից տուրք հանած լինեք Տիրոջը։ Իսրայելի որդիների սուրբ ընծաները մի՛ պղծեք, որպեսզի չմեռնեք”»։
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Նույն տանը գիշերե՛ք, կերե՛ք և խմե՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակն արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք։
Եվ արդ, ինչո՞վ պակաս մնացիք մյուս եկեղեցիներից, եթե ոչ այն բանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներեցե՛ք ինձ այդ հանցանքը։