Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, եթե դրանից տուրք հանած լինեք Տիրոջը։ Իսրայելի որդիների սուրբ ընծաները մի՛ պղծեք, որպեսզի չմեռնեք”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եվ դրա համար դուք մեղք կրած չեք լինի, երբ որ ամենաընտիրը մատուցեք դրանից. Իսրայելի որդիների սուրբ նվերները չպղծեք, որպեսզի չմեռնեք”»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:32
10 Խաչաձեւ Հղումներ  

Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն Վկայության խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մոտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպեսզի չմեռնեն։ Դա թող լինի հավիտենական օրենք իր և իրեն հաջորդող սերնդի համար»։


Ով ուտի այն, մեղք գործած կլինի, որովհետև Տիրոջ սրբությունն է պղծած լինում։ Նրանք, ովքեր կուտեն, կվերանան իրենց ժողովրդի միջից։


«Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշությամբ վարվեն Իսրայելի որդիների՝ ինձ մատուցած ընծաների հետ, որպեսզի իրենց մատուցած զոհերով չարատավորեն իմ սուրբ անունը. ես եմ Տերը։


Քանի որ իմ սեղանին պղծված հաց եք մատուցում և ասացիք. “Ինչո՞վ պղծեցինք դրանք”. երբ դուք ասում եք, թե՝ “Տիրոջ սեղանն արհամարհված է, և այն՝ ինչ դրվում է նրա վրա”։


Իսրայելի որդիներն այլևս չպետք է մերձենան Վկայության խորանին, որպեսզի չմեղանչեն և չմեռնեն։


Դուք և ձեր ընտանիքները դա կարող եք ուտել ամեն տեղ, որովհետև դա ձեր վարձն է Վկայության խորանում ձեր ծառայության դիմաց։


Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ։


Ուստի ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակը անարժանորեն, հանցապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։


որովհետև ով ուտում է և խմում է անարժանորեն, ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ