ԹՎԵՐ 16:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե Տերը մի նոր նշան ցույց տա, երկիրն իր բերանը բացելով կլանի նրանց, նրանց տները և նրանց ողջ ունեցվածքը, և ողջ-ողջ դժոխք իջնեն, իմացե՛ք, որ այդ մարդիկ զայրացրին Տիրոջը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե Տերը անսովոր բան անի, և երկիրն իր երախը բանալով նրանց ու նրանց ամբողջ ունեցվածքը կուլ տա, և նրանք ողջ-ողջ իջնեն դժոխք, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ անարգել են Տիրոջը»։ |
Տերը չի թողնի մեղավորների գավազանը Արդարների ժառանգության վրա, Որ արդարներն իրենց ձեռքերը Չերկարեն անօրենության։
տկարացանք, ինչպես ամբարիշտների լեռը։ Տերը, բարկությամբ լի, հառնելու է Գաբավոնացիների հովտում և կատարելու է իր գործը, դառը գործը, քանզի նրա բարկությունն օտարի պես է դատելու, և օտարի պես է վրա հասնելու նրա դառնությունը։
քանզի ես նորն եմ անում, որ հիմա հայտնվելու է, և դուք պիտի ճանաչեք. ճամփա պիտի բացեմ անապատով և անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։
Ես ստեղծեցի երկիրը, և մարդուն՝ նրա վրա. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տվեցի բոլոր աստղերին։
Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տերը՝ Աստված, որ անում եմ այս ամենը։
Մինչև ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգված դուստր. չէ՞ որ Տերը փրկություն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպեսզի մարդիկ ազատագրված շրջեն այնտեղ»։
որպեսզի ջրասուն բոլոր ծառերն իրենց բարձրությամբ այլևս չամբարտավանանան, իրենց կատարներն էլ մինչև ամպերը չարձակեն և չմնան իրենց գոռոզության մեջ, ինչպես նա, որ ջուր էր խմում։ Բոլորն էլ մահվան մատնվեցին երկրի խորքերում՝ խորխորատ իջած մարդկանց որդիների մոտ»։
Նրանք իրենց ունեցվածքով ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։