ԹՎԵՐ 16:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք հեռացան Կորխի վրանի շրջակայքից, իսկ Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք ու երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպիսով նրանք հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի բնակավայրի չորս կողմից։ Դաթանը և Աբիրոնը դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների մուտքին իրենց կանանց, որդիների և ընտանիքի հետ։ |
Երբ Մովսեսը դեպի խորանն էր գնում, ողջ ժողովուրդը, ամեն մեկն իր վրանի դռան մոտ կանգնած, ուշադիր հետևում էր նրան, մինչև որ նա մտնում էր խորանը։
Կորխը՝ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդին, Դաթանն ու Աբիրոնը՝ Ռուբենի որդի Եղիաբի որդիները, ինչպես նաև Օնանը՝ Ռուբենի որդի Փաղեթի որդին, իրար հետ պայմանավորվելով՝