ԹՎԵՐ 15:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որպեսզի դուք հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները, և սուրբ կլինեք ձեր Աստծու առջև, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որպեսզի ձեր միտքը բերեք և կատարեք իմ բոլոր պատվիրաններն ու ձեր Աստծու առաջ սուրբ լինեք։ |
«Խոսի՛ր Իսրայելի բոլոր որդիների հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի ես՝ Տերը, ձեր Աստվածը, սուրբ եմ։
քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ եգիպտացիների երկրից, որպեսզի լինեմ ձեր Աստվածը։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։