Իմ օրենքները պահե՛ք։ Չթողնես, որ քո անասունը այլ տեսակի անասունի հետ խառնակվի։ Նույն հողամասի վրա երկու տեսակի սերմեր մի՛ ցանիր։ Երկու տարբեր կտորներից խարդախորեն կարված հագուստները մի՛ հագիր։
Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։