ԹՎԵՐ 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան Իսրայելի բոլոր որդիների առջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան հավաքված ամբողջ Իսրայելի ժողովրդի առաջ։ |
Երբ ամբողջ ժողովուրդը տեսավ դա, ընկավ երեսնիվայր և ասաց. «Արդարև, Տերն Աստված է, Տերն Աստված է»։
Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։
Մինչ նրանց կոտորում էին, նայեցի ու տեսա և երեսս ի վայր ընկնելով՝ աղաղակեցի ու ասացի. «Վա՛յ ինձ, Ամենակա՛լ Տեր. ահա դու Իսրայելի տան մնացորդներին ես ջնջում՝ քո զայրույթը Երուսաղեմի վրա թափելով»։
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
Իսկ Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք երկիրը հետախուզողներից էին, պատառոտեցին իրենց հանդերձները
Մովսեսն ու Ահարոնը, երեսնիվայր ընկնելով, ասացին. «Ո՛վ Աստված, Աստված հոգիների ու բոլոր մարմինների, եթե մի մարդ մեղանչեց, ողջ ժողովրդի՞ վրա պիտի գա Տիրոջ բարկությունը»։
«Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։
Մովսեսն ու Ահարոնը ժողովրդի մոտից գնացին Վկայության խորանի դուռը և երեսնիվայր ընկան գետնին։ Եվ Տիրոջ փառքը երևաց նրանց։
Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսն ի վայր ընկավ, աղոթեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։
Նա ասաց. «Ես Տիրոջ զորքի զորավարն եմ և նոր եկա»։ Հեսուն երեսնիվայր գետնին ընկավ, երկրպագեց և ասաց նրան. «Տե՛ր, ի՞նչ հրաման կտաս քո ծառային»։
քսանչորս երեցները պիտի ընկնեն աթոռի վրա նստածի առաջ և երկրպագեն հավիտյանս հավիտենից կենդանի եղողին, իրենց պսակները դնեն աթոռի առաջ՝ ասելով.
Եվ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի և երեցների ու չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝