այլ կգնանք եգիպտացիների երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի, շեփորի ձայն չենք լսի, հացից քաղցած չենք մնա և այնտեղ կապրենք”,-
ԹՎԵՐ 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մեկը մյուսին ասացին. «Եկեք հրամանատար ընտրենք և վերադառնանք Եգիպտոս»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք ասացին միմյանց. «Եկե՛ք մի առաջնորդ ընտրենք և Եգիպտոս վերադառնանք»։ |
այլ կգնանք եգիպտացիների երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի, շեփորի ձայն չենք լսի, հացից քաղցած չենք մնա և այնտեղ կապրենք”,-
այլ ուտելու եք մեկ ամիս, ամեն օր, մինչև որ ձեր քթից դուրս գա, մինչև որ համն ատելի դառնա ձեզ, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, լաց եղաք նրա առջև և ասացիք. “Ինչո՞ւ ելանք Եգիպտոսից”»։
Մեր հայրերը չուզեցին նրան հնազանդ լինել, այլ մերժեցին նրան ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան։
Իշխանը չպետք է մտածի իր երիվարները բազմացնելու մասին, ոչ էլ ժողովրդին Եգիպտոս ուղարկի, որովհետև Տերն ասել է. “Այլևս նույն ճանապարհով հետ չեք դառնալու”։
Տերն այդտեղից նավերով, հազարավոր զորքերով քեզ կվերադարձնի Եգիպտոս այն նույն ճանապարհով, որն այլևս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրև ստրուկ ու աղախին կվաճառվեք, բայց ոչ ոք ձեզ չի գնի»։