Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 7:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Մեր հայրերը չուզեցին նրան հնազանդ լինել, այլ մերժեցին նրան ու իրենց սրտերով դեպի Եգիպտոս դարձան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Մեր հայրերը չցանկացան նրան հնազանդ լինել, այլ մերժեցին ու մտքով դեպի Եգիպտոս դարձան։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 7:39
15 Խաչաձեւ Հղումներ  

Հիշում ենք այն ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, վարունգը, պրասը, սոխն ու սխտորը։


Եվ Իսրայելի որդիները նրանց ասացին. «Ավելի լավ կլիներ՝ Տիրոջ հարվածներից մահանայինք եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեք»։


Եվ Սողոմոնը Աբիաթարին զրկեց Տիրոջ քահանայությունից, որպեսզի կատարվի Տիրոջ այն խոսքը, որ Սելովում ասել էր Հեղիի տան վերաբերյալ։


Գաղաադի կինը նրա համար որդիներ ծնեց, որոնք երբ մեծացան, վռնդեցին Հեփթայեին՝ ասելով. «Դու մեր հոր տան մեջ ժառանգություն չունես, որովհետև պոռնիկ կնոջ որդի ես»։


և սկսեց գանգատվել Աստծուց ու Մովսեսից, և ասացին. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ մեզ այս անապատում կոտորես։ Ո՛չ հաց կա և ո՛չ ջուր։ Մենք զզվել ենք այս խղճուկ սննդից»։


Ժողովուրդը ծարավեց, տրտնջաց Մովսեսի դեմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարավից կոտորվե՞նք մենք և մեր որդիներն ու հոտերը»։


Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, առարկեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան և դատավոր կարգեց մեզ վրա.


Որովհետև փշրեց պղնձյա դռները Եվ երկաթյա նիգերը։


Մարգարեների ներշնչումները ենթարկվում են մարգարեներին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ