ԹՎԵՐ 14:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն Իսրայելի բոլոր որդիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, և ժողովուրդը մեծապես սգաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն այս խոսքերը հաղորդեց Իսրայելի բոլոր որդիներին, և ժողովուրդը մեծապես սգաց։ |
Արդ, նրանց կասես. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես կվարվեմ ձեզ հետ այն խոսքերի համաձայն, որ ասացիք իմ ականջներին.
Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկվեցին միայն Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը։
Գիտեք, որ թեև հետո ուզեց ժառանգել օրհնությունները, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտրեց այն։
Իսրայելի որդիներն այլևս չեն կարող կանգնել իրենց թշնամիների դեմ, այլ թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք դարձան։ Այլևս ձեզ հետ չեմ լինի, քանի դեռ այդ նզովվածը չեք վերացնի ձեր միջից։