ԹՎԵՐ 14:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ողջ ժողովուրդն աղաղակեց, ու ազգը լացեց ողջ գիշեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբողջ համայնքը ձայնը բարձրացրեց և աղաղակեց, և ժողովուրդը լաց եղավ այդ գիշեր։ |
Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, Աստված նրանց կարճ ճանապարհով փղշտացիների երկիր չառաջնորդեց, որովհետև Աստված մտածեց, թե ժողովուրդը կարող է վախենալ պատերազմից ու վերադառնալ Եգիպտոս։
Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։
Եվ երբ Տերը ձեզ ուղարկեց Կադեսբառնեայից, ասաց. “Ելե՛ք ու ժառանգե՛ք այն երկիրը, որ տալու եմ ձեզ”, դուք անտեսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու խոսքը, չհավատացիք նրան, և չանսացիք Տիրոջ ձայնին։
Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին, իսկ ես շարունակեցի հետևել Տիրոջը՝ իմ Աստծուն։
Դավիթը և իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց մեջ լալու ուժ այլևս չմնաց։