ԹՎԵՐ 11:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովուրդը շրջում էր ու այն հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, ապա կաթսայի մեջ եփում և բլիթ էր պատրաստում։ Այն յուղով ու մեղրով պատրաստված խորիզի նման քաղցր էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը ման էր գալիս, հավաքում, երկանքով աղում կամ սանդի մեջ ծեծում, պտուկների մեջ եփում և բլիթներ էր պատրաստում դրանից։ Նրա համը յուղոտ գաթայի համի նման էր։ |
Մովսեսն ասաց նրանց. «Տիրոջ հրահանգն այս է. “Վաղը շաբաթ է, հանգիստ է, Տիրոջը նվիրված սուրբ օր։ Ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ թխելու եք, թխե՛ք. ինչ որ ավելանա, թող ձեր ամաններում մնա մինչև առավոտ”»։
Եվ Իսրայելի որդիները դրա անունը դրեցին մանանա։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ուներ։
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. “Երկնքից նրանց հաց տվեց ուտելու” (Սաղ. 77(78).24)»։