Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 16:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Եվ Իսրայելի որդիները դրա անունը դրեցին մանանա։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ուներ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Իսրայելի տունն այդ ուտելիքի անունը «ման» դրեց. դա գինձի սերմի պես սպիտակ էր, և համը մեղրով պատրաստված գաթայի նման էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 16:31
8 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։


Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։


անապատի երեսին գինձի սերմի նման մանր, սպիտակ, եղյամի նման մի բան եղավ։


Եվ ժողովուրդը յոթերորդ օրը հանգստացավ։


Մովսեսն ասաց. «Ահա թե ի՛նչ հրամայեց Աստված. “Մի ամանի մեջ մեկ չափ մանանա՛ լցրեք և այն պահե՛ք ձեր սերունդների համար, որպեսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տերը ձեզ հանեց եգիպտացիների երկրից”»։


Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։


Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ