ԹՎԵՐ 11:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ պաշտոնյան, պատասխանեց՝ ասելով. «Տե՛ր Մովսես, արգելի՛ր նրանց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ ծառան, պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց»։ |
Մովսեսն ասաց Հեսուին. «Ուժեղ տղամարդի՛կ ընտրիր և առավոտյան վեր կենալով՝ պատերազմի՛ր ամաղեկացիների դեմ։ Ես կգամ ու կկանգնեմ բլրի գագաթին, և Աստծու գավազանը կլինի իմ ձեռքին»։
Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։
Մի պատանի, գալով Մովսեսի մոտ, պատմեց այդ մասին ու ասաց. «Ելդադն ու Մովդադը մարգարեացան բանակատեղիում»։
Նրանք եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Հորդանանի մյուս կողմում քեզ հետ էր, և որի մասին դու վկայեցիր, ահավասիկ նա մկրտում է, և ամենքը գալիս են նրա մոտ»։
Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.