Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք և ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու, և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։
ԹՎԵՐ 10:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վերջում ճանապարհ ընկան Դանի բանակի գնդերն իրենց զորքերով։ Դանի ցեղի զորքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։ |
Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք և ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու, և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։
Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը, և արագորեն կհասնի քո ապաքինումը, քո առջևից կընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը կպատի քեզ։
յոթ քահանաները վերցրին յոթ նվիրական փողերը և ընթացան Տիրոջ առջևից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացյալ ամբողջ բազմության հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ Ուխտի տապանակի հետևից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում և հնչեցնում էին եղջերափողերը։
մարտիկներն ընթանում էին առջևից, իսկ քահանաները և եղջերափողերը հնչեցնողները՝ որպես վերջապահներ, գնում էին Տիրոջ տապանակի հետևից՝ հնչեցնելով եղջերափողերը»։