Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
ԹՎԵՐ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նախ ճանապարհ ընկան Հուդայի բանակի գնդերն իրենց զորքերով։ Հուդայի ցեղի զորքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասովնն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։ |
Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Հուդա՛, քո եղբայրները կօրհնեն քեզ. քո թշնամիներին փախուստի կմատնես, քո հոր որդիները քո առաջ գլուխ կխոնարհեն։
Սրանք են այն մարդկանց անունները, որ պիտի օգնեն ձեզ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը,
Երբ մեկնելու ազդարարությամբ փող հնչեցնեք, թող ճանապարհ ընկնեն արևելյան մասում բանակած գնդերը։