Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Առաջին օրն իր ընծաները մատուցեց Ամինադաբի որդի Նաասովնը՝ Հուդայի ցեղի իշխանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Առաջին օրն իր ընծան մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Հուդայի ցեղից։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 7:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։


Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը։


Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։


Հուդա՛, քո եղբայրները կօրհնեն քեզ. քո թշնամիներին փախուստի կմատնես, քո հոր որդիները քո առաջ գլուխ կխոնարհեն։


Սրանք են այն մարդկանց անունները, որ պիտի օգնեն ձեզ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը,


Հուդայի ցեղից՝ Ամինադաբի որդի Նաասովնը,


Նախ ճանապարհ ընկան Հուդայի բանակի գնդերն իրենց զորքերով։ Հուդայի ցեղի զորքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասովնն էր։


Արևելյան կողմում նախ թող Հուդայի ցեղը բանակի իր զորքով, և Հուդայի որդիների իշխանը Ամինադաբի որդի Նաասովնը լինի։


Տերն ասաց Մովսեսին. «Օրական մեկական իշխան թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նավակատիքին»։


Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,


Արամից ծնվեց Ամինադաբը. Ամինադաբից՝ Նաասովնը. Նաասովնից՝ Սաղմոնը.


նա՝ Հեսսեի, նա՝ Ովբեդի, նա՝ Բոոսի, նա՝ Սաղմանի, նա՝ Նաասովնի,


Ամինադաբը ծնեց Նաասովնին, Նաասովնը ծնեց Սաղմոնին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ