Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԶԱՔԱՐԻԱ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ կրկին հարցրի և ասացի նրան. «Ի՞նչ են այն ձիթենիների երկու ոստերը, որ երկու ոսկե ճրագակալների միջոցով յուղը լցնում և վեր են հանում կոնքաձև ոսկե ճրագակալները»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երկրորդ անգամ պատասխանեցի և ասացի նրան. «Ի՞նչ են այս երկու ձիթենու ճյուղերը, որոնք երկու ոսկե խողովակների կողքին են, որոնցից ոսկե յուղն են թափում»։

Տես գլուխը



ԶԱՔԱՐԻԱ 4:12
5 Խաչաձեւ Հղումներ  

Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛.


Պատասխան տվեցի և ասացի նրան. «Իսկ ի՞նչ են երկու ձիթենիները, որ կան աշտանակի աջ և ձախ կողմերում»։


Ասաց ինձ. «Չգիտե՞ս՝ ի՞նչ են դրանք»։ Եվ ասացի. «Ո՛չ, տե՛ր»։


Հիսուսը նրանց ասաց. «Իմ բաժակը խմելու եք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնել ես չեմ տալու, այլ դա նրանց համար է, որոնց տրված է իմ Հորից»։


Սրանք երկու ձիթենիներն ու երկու ճրագներն են, որ կան Աստծու առաջ՝ երկրի վրա։