Սրի ահն եմ նրա վրա բերելու,- ասում է Տերը՝ Աստված.- յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ է լինելու։
ԶԱՔԱՐԻԱ 14:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այն օրը Տիրոջից մեծ վախ կլինի նրանց վրա, և յուրաքանչյուրն իր ընկերոջ ձեռքից կբռնի և իր ձեռքը կխառնվի իր ընկերոջ ձեռքին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այդ օրը նրանց մեջ Տիրոջից մեծ խռովություն պիտի լինի, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։ |
Սրի ահն եմ նրա վրա բերելու,- ասում է Տերը՝ Աստված.- յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ է լինելու։
«Դրա համար այլևս չեմ խնայի այդ երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես կմատնեմ մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ ձեռքը և իր թագավորի ձեռքը, և կհարվածեն, և չեմ փրկի նրանց ձեռքից։
Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- կհարվածեմ բոլոր երիվարներին խուճապով և նրա հեծյալներին՝ հիմարությամբ, բայց կբացեմ իմ աչքերը Հուդայի տան վրա և ազգերի բոլոր երիվարներին կհարվածեմ կուրությամբ։
Հուդան կճակատամարտի Երուսաղեմում և կհավաքի շրջակա բոլոր ազգերի կարողությունը՝ ոսկի, արծաթ և մեծ թվով հանդերձանք։
Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։