որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Եփեսացիներին 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, այլ նրանց մեծացրե՛ք Տիրոջ դաստիարակությամբ և կրթությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք։ |
որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու քո օրենքները և ավարտին հասցնի քո տան կառուցումը»։
Խրատի՛ր որդուդ, քանզի այդպես քեզ բարի հույս կլինի, հոգուդ մեջ մի՛ առ նրա հակառակությունը. եթե նրան գավազանով հարվածես, չի մեռնի, բայց նրա հոգին կփրկես մահից։
Ծեծն ու կշտամբանքն իմաստություն են տալիս. մոլորված երեխան ամոթով է թողնելու իր ծնողներին։
Այլ ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպես ես այժմ։ Այսուհետև մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարության մասին,
«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,
Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս։
Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախապես կար քո տատի՝ Լավոդիայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ. համոզված եմ, որ կա նաև քո մեջ։
որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։
Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։
Մանովեն ասաց. «Արդ, երբ քո խոսքերը կատարվեն, ինչպիսի՞ն պետք է լինեն մանկան կյանքի կանոններն ու գործերը»։