Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, զենք կրելու ի վիճակի եղող և նրանցից ավելի տարիքավոր մարդիկ առավոտ կանուխ զարթնեցին ու կանգնեցին սահմանագլխին։
Եփեսացիներին 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած |
Երբ ամբողջ Մովաբի երկիրը լսեց, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, զենք կրելու ի վիճակի եղող և նրանցից ավելի տարիքավոր մարդիկ առավոտ կանուխ զարթնեցին ու կանգնեցին սահմանագլխին։
Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ՝ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան՝ իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։
Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։
Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը.
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։
Եվ տեսիլքում տեսա ձիեր ու նրանց վրա՝ հեծյալներ, որոնք ունեին հրե զրահներ ու ծծմբով հրդեհված հակինթներ։ Ձիերի գլուխները նման էին առյուծների գլուխների, իսկ նրանց բերանից կրակ էր ելնում, ծուխ և ծծումբ։
Ունեին զրահներ, որոնք նման էին երկաթե զրահների, իսկ թևերի ձայնը նման էր կառք քաշող և պատերազմի արշավող բազում ձիերի ձայնին։