Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ունեին զրահներ, որոնք նման էին երկաթե զրահների, իսկ թևերի ձայնը նման էր կառք քաշող և պատերազմի արշավող բազում ձիերի ձայնին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ունեին զրահներ՝ նման երկաթե զրահների։ Եվ նրանց թևերի ձայնը նման էր պատերազմի արշավող բազում ձիակառքերի ձայնի։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 9:9
8 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։


ջլերն իրար են հյուսված, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձույլ երկաթից։


քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա է. նա Մեծ խորհրդի պատգամաբեր պիտի կոչվի, Սքանչելի խորհրդական, Աստված հզոր, Իշխան, Հայր հավիտենական։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջություն։


ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան


Եվ տեսիլքում տեսա ձիեր ու նրանց վրա՝ հեծյալներ, որոնք ունեին հրե զրահներ ու ծծմբով հրդեհված հակինթներ։ Ձիերի գլուխները նման էին առյուծների գլուխների, իսկ նրանց բերանից կրակ էր ելնում, ծուխ և ծծումբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ