Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Եփեսացիներին 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը,

Տես գլուխը



Եփեսացիներին 5:22
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։


Կանայք բոլոր եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և Օրենքն է ասում։


Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը,


Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր մարմնավոր տերերին ահով ու երկյուղածությամբ և անկեղծ սրտով, այնպես, ինչպես կհնազանդվեիք Քրիստոսին,


Եթե հարություն առաք Քրիստոսի հետ, ապա փնտրե՛ք վերին բաները, որտեղ Քրիստոսն է՝ նստած Աստծու աջ կողմը։


Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Տիրոջով։


լինելու խոհեմ, առաքինի, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց ամուսիններին, որպեսզի պատճառ չդառնան, որ Աստծու խոսքն անարգվի։