Եփեսացիներին 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ |
Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Հիսուսը նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ ևս լույսը ձեզ հետ է. քայլե՛ք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խավարի մեջ, չի իմանում, թե ո՛ւր է գնում։
Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։
Կարծում եմ, որ նրանց վիճակը լավագույնն է. բայց ներկա վտանգի պատճառով ավելի լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ է։
որ ինքն իրեն տվեց մեր մեղքերի համար, որպեսզի մեզ ազատի ներկա չար աշխարհից Աստծու և մեր Հոր կամքի համաձայն,
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։