Եփեսացիներին 4:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ բոլոր երկինքներից վեր, որպեսզի ամեն ինչ իրենով լցնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ |
«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։
ուստի միմյանց ասացին. «Եկեք այն իզուր չպատռտենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի», որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ հագուստներն իրար մեջ բաժանեցին ու իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» (Սաղ. 21(22).19(18))։ Զինվորներն այս ամենն արեցին։
Այնուհետև Հիսուսը, իմանալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։
Այս ամենը պատահեց, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» (Ելք 12.46, Թվ. 9.12, Սաղ. 33(34).21(20))։
ու ասացին. «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս»։
Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ընդունեց Սուրբ Հոգին, որ նրան խոստացված էր, այն առատորեն բաշխեց մեզ, ինչպես դուք այժմ տեսնում ու լսում եք.
Բայց ինչպես որ Աստված նախօրոք հայտնել էր բոլոր մարգարեների բերանով իր Քրիստոսի չարչարվելը, այդպես էլ կատարեց։
Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք։
ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ։
Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։
Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ Քահանայապետ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,
Իմ ասած խոսքերի գլխավորն այս է. այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկնքում Մեծության աթոռի աջ կողմում՝