Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված.
Եփեսացիներին 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի կարող լինեք ընթերցելու և հասկանալու, թե որքան տեղյակ եմ Քրիստոսի խորհրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի կարողանայիք կարդալ և հասկանալ իմ ըմբռնումը Քրիստոսի խորհրդի մասին։ |
Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված.
Եվ նա ասաց. «Ձեզ տրված է գիտենալ Աստծու արքայության խորհուրդները, իսկ ուրիշներին այն տրվում է առակներով, որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չհասկանան (Ես. 6.9)։
Չեմ ուզում, եղբայրնե՛ր, որ այս խորհրդին անտեղյակ լինեք, որպեսզի դուք ձեզ իմաստունի տեղ չդնեք. Իսրայելի մեկ մասի վրա կուրություն եկավ, մինչև որ հեթանոսների ամբողջությունը մտնի,
իսկ այժմ հայտնված է մարգարեական գրքերի միջոցով մշտնջենավոր Աստծու հրամանի համաձայն և ծանուցված է բոլոր հեթանոսներին՝ հավատի հնազանդության համար,
Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։
Թեև ճարտար չեմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության մեջ, և դա ամբողջությամբ ամեն ձևով ցույց տվեցի ձեզ։
Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով,
և լուսավորելու բոլորին, որպեսզի իմանան, թե ի՛նչ է այն խորհրդի իրագործումը, որ անցյալ բոլոր ժամանակներում ծածկված էր Աստծու՝ տիեզերքի Արարչի մեջ,
Նաև ինձ համար, որպեսզի ինձ խոսք տրվի՝ բացելու բերանս և համարձակությամբ հայտնելու Ավետարանի խորհուրդը,
որպեսզի նրանց սրտերը մխիթարվեն՝ միանալով սիրով, և կատարյալ իմաստություն ձեռք բերեն՝ ամբողջական հարստությամբ, ճանաչելով Աստծու խորհուրդը, որ հայտնված է Քրիստոս Հիսուսով,
Միաժամանակ աղոթե՛ք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ,
Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։