Մովսեսը, վերցնելով զոհերի արյան կեսը, լցրեց ամանների մեջ, իսկ արյան մյուս կեսը հեղեց զոհասեղանի առաջ։
Եբրայեցիներին 9:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա արյունը ցանեց խորանի և պաշտամունքի ամբողջ սպասքի վրա նույնպես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խորանի ու պաշտամունքի բոլոր անոթների վրա նույնպես արյուն սրսկեց։ |
Մովսեսը, վերցնելով զոհերի արյան կեսը, լցրեց ամանների մեջ, իսկ արյան մյուս կեսը հեղեց զոհասեղանի առաջ։
Կառնես զվարակի արյունից և մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կհեղես զոհասեղանի հատակին։
Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից և կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին։ Եվ արյունը կհեղես զոհասեղանի շուրջը։
Կվերցնես օծության յուղը, կօծես խորանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է. կսրբագործես դա ու դրա ամբողջ սպասքը. այնուհետև դրանք սուրբ կլինեն։
Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և իր մատով մեկ առ մեկ քսեց զոհասեղանի եղջյուրներին՝ սրբագործելով զոհասեղանը։ Մնացած արյունը թափեց զոհասեղանի խարսխին։ Այսպես սրբագործեց զոհասեղանը, որպեսզի նրա վրա քավության զոհ մատուցի։
Ապա մորթեց ժողովրդի փրկության զոհ զվարակն ու խոյը։ Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա այն շուրջանակի հեղեց զոհասեղանի վրա։