Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 9:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ խորանի ու պաշտամունքի բոլոր անոթների վրա նույնպես արյուն սրսկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Ապա արյունը ցանեց խորանի և պաշտամունքի ամբողջ սպասքի վրա նույնպես։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 9:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսը մորթեց այն և դրա արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։


և մորթեց այն։ Մովսեսն առավ արյունից և իր մատով շուրջանակի քսեց զոհասեղանի եղջյուրներին, սրբագործեց զոհասեղանը, իսկ արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին և սրբագործեց այն՝ դրա վրա քավություն անելու համար։


Օրը մեկ զվարակ մեղքերի զոհ կմատուցես քավության համար. զոհասեղանի համար քավություն կանես՝ այն մաքրելով, և այն կօծես սրբագործելու համար։


Կվերցնես զվարակի արյունից և քո մատով կքսես զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը կթափես զոհասեղանի տակ։


Մորթեց ժողովրդի խաղաղության զոհի արջառն ու խոյը, և Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։


Կմորթես խոյը, կվերցնես նրա արյունից, կքսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջների բլթակին, նրանց աջ ձեռքի բթամատին, նրանց աջ ոտքի բթամատին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ կտաս զոհասեղանի վրա։


Մովսեսը, զոհերի արյան կեսն առնելով, լցրեց կոնքերի մեջ, իսկ մյուս կեսը ցողեց զոհասեղանի վրա։


Կառնես օծության յուղը և կօծես վրանն ու այն ամենը, ինչ դրա մեջ է։ Կսրբագործես այն և նրա բոլոր անոթները, որպեսզի դրանք սուրբ լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ