Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։
Եբրայեցիներին 8:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որ Տե՛րը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որը Տերը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ |
Կպատրաստես այնպես, ինչպես ցույց կտամ քեզ լեռան վրա՝ իբրև նախօրինակ խորանի ու նրա ողջ սպասքի։ Այսպե՛ս պատրաստիր։
«Դու Իսրայելի որդիներից քեզ մոտ կբերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաև նրա որդիներին, որ ինձ համար քահանայություն անեն Ահարոնը և նրա որդիներ Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
Դա թող հագնի Ահարոնը, որպեսզի երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսվեն դրանց արձակած ձայները, և Ահարոնը չմեռնի։
Եվ Մովսեսը, վերցնելով իր վրանը, խփեց բանակատեղիից դուրս՝ մեկուսի մի տեղում։ Եվ այն կոչվեց Վկայության խորան։ Ով ինչ հայցում էր Տիրոջից, գալիս էր բանակատեղիից դուրս գտնվող Վկայության խորանը։
«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։
Սակայն ասեմ, որ Քրիստոսը թլփատվածների սպասավոր դարձավ Աստծու ճշմարտության համար, որպեսզի նախահայրերին տրված խոստումը հաստատի։
Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։
Նրանով թլփատվեցիք հավատով՝ անձեռագործ թլփատությամբ, Քրիստոսի թլփատությամբ՝ մերկանալով մեղանչական մարմնից,
Եվ ամեն քահանայապետ ամեն օր կանգնում է պաշտամունք մատուցելու և շատ անգամ մատուցում է նույն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։
Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։