Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։
Եբրայեցիներին 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, անառարկելի է այն, որ օրհնողն ավելի բարձր է, քան օրհնվողը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անառարկելի է այն, որ փոքրն օրհնվում է մեծագույնի կողմից։ |
Սրանք բոլորը Հակոբի որդիներն են՝ թվով տասներկու։ Եվ այս է, որ նրանց հայրը խոսեց իրենց հետ։ Նա յուրաքանչյուրին օրհնեց իրեն արժանի օրհնությամբ։
Երբ Դավիթը հետ դարձավ իր ընտանիքին ողջունելու, նրան ընդառաջ ելավ Մեղքողը՝ Սավուղի դուստրը, ողջունեց և ասաց. «Վայե՞լ էր Իսրայելի արքային, որ այսօր իր աղախինների ու ծառաների առաջ մերկացավ, ինչպես մերկանում են պարողները»։
Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։
Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։
Իսկ նրանց ազգատոհմից չհամարվածը տասանորդ վերցրեց Աբրահամից և օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։
Եվ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդներ առնում, բայց այնտեղ՝ նա, ով վկայում է, որ կենդանի է։