Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Եբրայեցիներին 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, հայտնի է, որ մեր Տերը սերում է Հուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հայտնի է, որ մեր Տերը Հուդայի ցեղից է սերում, և այդ ցեղի քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։ |
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։
Դրա համար նրանց կտա մինչև ծննդկանի ժամանակը. կծնի, և նրա եղբայրների մնացորդները կդառնան Իսրայելի որդիների մոտ։
Ես ցույց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մոտ ժամանակում։ Ծագելու է Հակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու Իսրայելից և հարվածելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սեթի բոլոր հետնորդներին։
“Եվ դու, Բեթղեհե՛մ, Հուդայի՛ երկիր, բնավ փոքրագույնը չես Հուդայի քաղաքների մեջ. քեզնից մի իշխան կելնի ինձ համար, ով կհովվի իմ ժողովրդին՝ Իսրայելին” (Միք. 5.1(5.2))»։
Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ ո՛ւր են դրել»։
Արդ, ո՛վ մարդ, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, և դու էլ նույնն ես գործում, կարծում ես՝ խո՞ւյս ես տալու Աստծու դատաստանից։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Ավելին, ամեն ինչ վնաս եմ համարում՝ այն առավելության համեմատ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելն է։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի շահեմ Քրիստոսին
Եվ նա, ում մասին այսպես է ասվում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք զոհասեղանի ծառայության մասնակից չեղավ։
Ես՝ Հիսուսս, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ։ Ես արմատ և սերունդ եմ Դավթից, պայծառ աստղն առավոտի։
Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։