«Նրանցից ընդունի՛ր այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն Վկայության խորանի սպասավորությանը։ Դրանք կտաս ղևտացիներին՝ յուրաքանչյուրին ըստ իր սպասավորության»։
Եբրայեցիներին 13:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մենք ունենք մի սեղան, որից ճաշակելու իրավունք չունեն նրանք, ովքեր խորանին են ծառայում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք ունենք սեղան, որից խորանին ծառայողներն ուտելու իրավունք չունեն։ |
«Նրանցից ընդունի՛ր այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն Վկայության խորանի սպասավորությանը։ Դրանք կտաս ղևտացիներին՝ յուրաքանչյուրին ըստ իր սպասավորության»։
Ո՛չ, ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում և ոչ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք, որովհետև չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը։
Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։
նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։