Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Քանի որ այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարան էր բերվում մեղքերի քավության համար, այդ անասունների մարմինները այրվում էին բանակատեղիից դուրս։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Որովհետև այն անասունները, որոնց արյունը քահանայապետի ձեռքով սրբարանի մեջ է բերվում մեղքի քավության համար, դրանց մարմինները այրվում են բանակատեղիից դուրս։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 13:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Մեղքերի զվարակն ու մեղքերի այծը, որոնց արյունը քավություն անելու համար բերված էր սրբարան, պետք է հանեն բանակատեղիից դուրս և դրանք այրեն հրով՝ նրանց կաշիները, նրանց միսն ու նրանց թափոնը։


Զվարակի միսը, մորթին ու փորոտիքը թող այրեն բանակատեղիից դուրս։ Այդ զոհաբերությունը մեղքերի համար է։


Այն կհանձնես Եղիազար քահանային։ Թող հանեն դա բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, և այն զոհեն նրա առջև։


Միսն ու կաշին հրով այրեցին բանակատեղիից դուրս։


Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա, մատը թաթախելով արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին և արյունը հեղեց զոհասեղանի խարսխին։


Ապա քահանան թող լվանա իր հագուստները, մարմինը լվանա ջրով և հետո միայն մտնի բանակ։ Քահանան մինչև երեկո անմաքուր թող համարվի։


Թող վերցնեն մեղքերի համար ողջակիզվող զվարակը և այրեն տաճարում առանձնացված մի տեղում՝ սրբարանից դուրս։


Քահանաների ընտանիքների բոլոր արու անդամները թող ուտեն դրանից։ Այս թող լինի Տիրոջը մատուցվելիք նվիրաբերության հավիտենական կարգը ձեր սերունդների մեջ։ Ով որ դիպչի դրանց, կսրբանա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ