Եբրայեցիներին 11:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավատո՛վ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր հետախույզներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավատով Ռախաբ պոռնիկը չկորավ անհավատների հետ, որ խաղաղությամբ էր լրտեսներին ընդունել։ |
Եվ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։
Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։
Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.
Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։
որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։