Եբրայեցիներին 11:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հավատո՛վ թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե անտեսանելին էր տեսնում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հավատով նա թողեց Եգիպտոսը՝ թագավորի բարկությունից չվախենալով, որովհետև համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին։ |
Եվ քո բոլոր ծառաները պիտի գան ինձ մոտ և երկրպագեն ինձ ու ասեն. “Ելի՛ր դու և քո ողջ ժողովուրդը, որին դու ես առաջնորդում”։ Եվ այդ ժամանակ կելնենք»։ Մովսեսը խիստ զայրացած ելավ փարավոնի մոտից։
Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է։
Բազում օրեր անց վախճանվեց եգիպտացիների արքան։ Եվ Տերը Մադիամում ասաց Մովսեսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետև մահացան բոլոր նրանք, ովքեր փնտրում էին քեզ»։
բայց քանի որ իրենց մեջ արմատներ չունեն, այլ որոշ ժամանակի համար են, ապա երբ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է լինում, իսկույն գայթակղվում են։
Դավիթն ինքը Հիսուսի մասին ասում է. “Տիրոջը սկզբից իսկ ամեն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետև իմ աջ կողմում էր, որպեսզի չսասանվեի.
Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական։
Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։
Արդ, հիշե՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիվ լուսավորված՝ բազում տքնությունների և չարչարանքների համբերեցիք՝
Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում.
Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։
Չէ՞ որ երանի ենք տալիս համբերողներին։ Լսել եք Հոբի համբերության մասին և գիտեք, թե Տերը ինչ արեց վերջում, քանի որ Տերը բազմագութ է և ողորմած։
որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝