Կինը հղիացավ ու ծնեց որդի, որին Մովսեսը Գերսամ անվանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»։
Եբրայեցիներին 11:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլոր նրանք, որ այսպիսի բաներ են խոսում, հայտնի են անում, թե հայրենի երկիր են փնտրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այդպիսի բաներ խոսողները հայտնում են, որ մի հայրենիք են որոնում։ |
Կինը հղիացավ ու ծնեց որդի, որին Մովսեսը Գերսամ անվանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»։
Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական։
Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,
Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։
Հիրավի, ավելի լավ տեղ են տենչում, այսինքն՝ երկնավոր մի վայր։ Ահա թե ինչու Աստված ամոթ չի համարում նրանց Աստվածը կոչվել, քանի որ քաղաք պատրաստեց նրանց համար։