Եբրայեցիներին 10:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ողջակեզներ և մեղքերի համար արված զոհեր քեզ հաճելի չեղան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողջակեզները և մեղքի համար զոհերը քեզ հաճելի չեղան։ |
Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։
Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։