որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։
Եբրայեցիներին 10:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, հիշե՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիվ լուսավորված՝ բազում տքնությունների և չարչարանքների համբերեցիք՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ առաջին օրե՛րը հիշեք, երբ դուք լուսավորվելուց հետո բազում չարչարանքների դիմացաք։ |
որպեսզի բացես նրանց աչքերը, նրանց խավարից դեպի լույս դարձնես և սատանայի իշխանությունից՝ դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ՝ ժառանգության բաժին՝ իմ հանդեպ ունեցած հավատով”։
Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
Ուզում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի նեղություն եմ կրում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն տեսել անձնապես,
Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պետք է լինեիք, բայց ահա հարկավոր է, որ սովորեք, թե ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը։ Դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի.
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
Որովհետև մեկ անգամ մկրտվածների համար,- որ ճաշակեցին երկնավոր պարգևներից, հաղորդակից եղան Սուրբ Հոգուն,
Զգո՛ւյշ եղեք ձեր հանդեպ, որպեսզի չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը։
Հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, ապաշխարի՛ր և քո նախկին գործե՛րն արա, ապա թե ոչ՝ իսկույն կգամ և կշարժեմ քո աշտանակն իր տեղից, եթե չապաշխարես։
Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։