Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. թշնամի ազգերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարները պիտի ուտեն։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր ժառանգությունն անցավ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեր ժառանգությունն օտարներին անցավ, մեր տները՝ օտարականներին։ |
Ձեր երկիրն ավերակ է, ձեր քաղաքները՝ հրո ճարակ. թշնամի ազգերից ավերված ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարները պիտի ուտեն։
Գուցե քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ և ոտնակոխ արեցին քո սրբությունը։
Թող նկուն լինես ու զրկվես քո ժառանգությունից, որ քեզ տվեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկության մեջ կրակ է վառվել և այն հավիտյան պիտի բորբոքվի»։
Նրանց տները նրանց արտերի ու կանանց հետ, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի,- ասում է Տերը,- իմ ձեռքը պիտի երկարեմ այդ երկրի բնակիչների դեմ։
ու մատնելու եմ օտարների ձեռքը՝ հափշտակելու, չարագործների ձեռքը՝ ավարի ենթարկելու։ Եվ դրանք պղծելու են։
Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։
Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։
Նրանց զորությունը հափշտակված կլինի, և նրանց տները՝ ավերակ. տներ կշինեն, բայց չեն բնակվի դրանց մեջ, այգիներ կտնկեն, բայց չեն խմի դրանց գինին»։