ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր սրտերը զրկվեցին ուրախությունից, և մեր օրհներգություններն ու պարերը փոխվեցին սգի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դադարեց մեր սրտի ուրախությունը, մեր պարը սգի փոխվեց։ |
Կյանքս նվազեց ցավերի պատճառով, Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։ Իմ զորությունը տկարությունից աղքատացավ, Եվ ոսկորներս փտեցին։
Դրանց միջից կվերացնեմ ուրախության ձայնը և ձայնը ցնծության, փեսայի ձայնը և ձայնը հարսի, երկանքի ձայնը և ճրագի լույսը։
Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։