Ռաքելն ասաց. «Աստված դատս պաշտպանեց. լսեց իմ ձայնը և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը դրեց Դան։
ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:59 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ տեսար իմ խռովքը, իմ դատաստանն արեցիր, Տե՛ր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Տեր, դու տեսար ինձ հասած կեղեքումը, պաշտպանի՛ր իմ դատը։ |
Ռաքելն ասաց. «Աստված դատս պաշտպանեց. լսեց իմ ձայնը և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը դրեց Դան։
Եթե ինձ հետ չլիներ իմ նախահոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը՝ Իսահակի Երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Սակայն Աստված տեսավ իմ չարչարանքն ու իմ վաստակը և երեկ հանդիմանեց քեզ»։
Սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ։ Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրև ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրև մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որևէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառվեց։