ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղոթքները քեզ չհասնեն. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ ամպով ծածկեցիր, որպեսզի աղոթքը նրանով չանցնի։ |
Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։
Ինչպե՜ս խավարեցրեց Տերը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկությամբ, Իսրայելի փառքը երկնքից երկիր նետեց և չհիշեց իր ոտքերի պատվանդանը։ Իր ցասման ու բարկության օրը
ու թեև ասացի, թե պիտի կանչեմ ու աղաղակեմ, սակայն նա փակել ու կապանք է դրել, որ աղոթքներս իրեն չհասնեն։
«Եվ կլինի, որ ինչպես երբ նա խոսեց, և չլսեցին նրան, նույնպես երբ աղաղակեն, չի լսի նրանց»,- ասում է Ամենակալ Տերը։