ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ինձ համար դարանակալ արջ և թաքնված առյուծ դարձավ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։ |
Ծածկույթ դարձրեց խավարն իր համար, որ պարուրում է իրեն, Եռամութ ջրերը և խիտ ամպերը՝ տաղավար իր համար։
Այն օրը ես հանձնվեցի մինչև առավոտ. ասես առյուծը ջարդել էր իմ բոլոր ոսկորները. ցերեկից գիշեր հանձնված մնացի։
Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։
Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։