ԵՐԵՄԻԱ 8:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դանից մեզ հասավ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժույգների խրխնջոցի ձայնից ցնցվեց ողջ երկիրը։ Թող գա և ուտի երկիրն իր ամեն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների վրնջյունից դողում է ամբողջ երկիրը։ Եվ նրանք գալու և ուտելու են երկիրն ու նրա ամենը, որը լցնում է այն, քաղաքը և նրա մեջ բնակվողներին։ |
Քո բարկությունը թափի՛ր հեթանոսների վրա, որոնք չեն ճանաչում քեզ, և այն ազգերի վրա, որոնք չկանչեցին քո անունը, որովհետև նրանք հոշոտեցին Հակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան և ավերեցին նրա արոտավայրերը։
Մեր մանկությունից ի վեր խայտառակությունը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հոտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին։
Սակայն ամենքը, որ հոշոտում էին քեզ, իրե՛նք պետք է հոշոտվեն, քո բոլոր թշնամիները պիտի հոշոտեն իրենց մարմինները։ Քո անօրենությունները բազմացան ու հաճախակի դարձան. դրանք քո մեղքերի հետևանքն են։ Քեզ ավերողներն իրե՛նք պիտի ավերի ենթարկվեն, քո բոլոր ավարառուներին ես ավարի պիտի մատնեմ։
Այսպես է ասում Տերը. «Սարսափի ձայն պիտի լսեք, ձայնը ահեղ գույժի, որից մարդկանց մեջքերը պիտի դողան, և փրկություն ու խաղաղություն չպիտի լինի։
Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։
ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան
ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, ավերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում եք, սրով կործանելու են։
աղեղն ու նիզակը ձեռքներին։ Նրանք հանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ծովի պես, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պես կռվի նետվելու քեզ վրա, ո՛վ բաբելացիների դուստր։
աղեղնավորներ ու նիզակակիրներ, հանդուգն ու անողորմ մի ազգ։ Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի։ Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տա, ինչպես կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»։
Ժողովուրդները կտեսնեն քեզ և կերկնեն, որ ցանում ես ընթացող ջրերը։ Անդունդներն իրենց ձայնը բարձրացրին, իրենց սաստիկ բարձրությունը։
Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։
Քաղաքի անունն Իսրայելի որդու՝ իրենց հոր անունով Դան կոչեցին. իսկ նախապես քաղաքի անունը Լայիսա էր։
Իսրայելի բոլոր որդիները ելան, և ժողովուրդը՝ Դանից մինչև Բերսաբեե և մինչև Գաղաադի երկիրը, մեկ մարդու պես հավաքվեց Տիրոջ առաջ՝ Մասեփայում։
Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի գարշապարները։ Իմ գարշապարները գետնին հավասարեցրին նրանց ահարկու հպարտությունը։