Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովիվներն իրենց հոտերով նրա մոտ են գալու և իրենց վրաններն են խփելու նրա շուրջը, յուրաքանչյուրը հովվելու է իր ձեռքով։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրա դեմ են գալիս հովիվները և իրենց հոտերով նրա շուրջբոլորը վրաններ են կանգնեցնում. ամեն մեկն արածեցնում է իր բաժնում։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 6:3
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերը Հովակիմի դեմ ուղարկեց քաղդեացիների, ասորիների, մովաբացիների և ամովնացիների կողոպտիչ զորքը։ Նա նրանց Հուդայի երկրի դեմ ուղարկեց, որպեսզի սպանեն նրա բնակիչներին, ինչպես ասել էր Տերն իր մարգարեների միջոցով։


Բազում հովիվներ ապականեցին իմ այգին, եղծեցին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին.


Ընկան քո զորավարները, ո՜վ Աշուրի թագավոր, կոտորվեցին քո զորքերը, քո ժողովուրդը ցրվեց լեռները, և չկա մեկը, որ նրանց հավաքի։


Որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից