Ձուլածո ավազանը դրված էր տասներկու եզների վրա. երեքը դեպի հյուսիս էին նայում, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, երեքը՝ դեպի արևելք։ Ավազանը դրանց վրա էր ամրացված։ Բոլոր եզների գավակները դեպի ներս էին ուղղված։
ԵՐԵՄԻԱ 52:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սյուները երկուսն էին, մեծ ավազանը՝ մեկը. իսկ ավազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ տան մեջ շինել էր Սողոմոն արքան։ Իսկ պղնձին ու պղնձե բոլոր անոթներին հաշիվ չկար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ երկու սյուները, մեկ ծովը, տասներկու պղնձե ցուլերը, որ պատվանդանների տակ էին, որ Սողոմոն թագավորը շինել էր Տիրոջ տան համար, այս բոլոր անոթների պղնձի կշռին չափ չկար։ |
Ձուլածո ավազանը դրված էր տասներկու եզների վրա. երեքը դեպի հյուսիս էին նայում, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, երեքը՝ դեպի արևելք։ Ավազանը դրանց վրա էր ամրացված։ Բոլոր եզների գավակները դեպի ներս էին ուղղված։
ինչպես նաև երկու սյուները և մի ավազանն ու պատվանդանները, որ Սողոմոնն էր պատրաստել Տիրոջ տան համար։ Պղնձե բոլոր անոթներին կշիռ չկար։
Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակությամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չուներ։
Տիրոջ տան պղնձե սյուներն ու խարիսխները և պղնձե մեծ ավազանը, որ Տիրոջ տան մեջ էր, քաղդեացիները ջարդեցին և ամբողջ պղինձը տարան Բաբելոն։