Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ։ Նա երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
ԵՐԵՄԻԱ 52:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քսանմեկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագավոր դարձավ։ Տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Ամիտաղ՝ լեբնացի Երեմիայի աղջիկը։ |
Քսաներեք տարեկան էր Հովաքազը, երբ թագավոր դարձավ։ Նա երեք ամիս թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամիտալ էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
Սեդեկիան քսանմեկ տարեկան էր, երբ դարձավ թագավոր, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ամատել էր։ Նա լեբնացի Երեմիայի դուստրն էր։
Նրա թագավորության իններորդ տարվա տասներորդ ամսի տասներորդ օրը Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զորքով եկավ Երուսաղեմի դեմ, նրա շուրջը բանակ դրեց և շուրջանակի պատնեշ կառուցեց։
Եդովմն անջատ մնաց Հուդայի երկրից։ Եվ այդպես է մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան։
Ռափսակը, իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լեբնան, վերադարձավ ու հասավ Ասորեստանի արքայի մոտ։
Սա է Տիրոջ խոսքը՝ ուղղված Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մոտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին և Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ ասելով.
Երուսաղեմի գրավվելու ժամանակ՝ Հուդայի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքն իր ամբողջ զորքով եկավ հասավ Երուսաղեմ և պաշարեց այն։
Այն խոսքը, որ Տերը պատվիրեց Երեմիա մարգարեին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Հուդայի Սեդեկիա արքայի կողմից նրա թագավորության չորրորդ տարում գնում էր Բաբելոն։ Սարեան նրա գանձապետն էր։